Սեմինար ավարտական կուրսի ուսանողների մասնակցությամբ

Ապրիլի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<համակարգչային դիզայն>> բաժնի դասախոս Ա. Ղանդիլյանը կազմակերպել էր սեմինար <<գեղարվեստի >> բաժնի ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես եկան համակարգչային դիզայն բաժնի ավարտական կուրսի ուսանողները, ովքեր շատ հանգամանալից և բովանդակային ներկայացրին <<դիզայն>> մասնագիտության առանձնահատկությունները, անդրադարձան այդ մասնագիտության տարբեր ճյուղերին ։ Սեմինարն ամփոփվեց հարց ու պատասխանի միջոցով։

  • April 22, 2021
  • |