ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

 

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,

   Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,

 

Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,

        Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք.

​ ​ ​                                                                           ​ Հ.Շիրազ

Սիրելի դասախոսներ, ​ Արմավիրի արվեստի պետական քոլեջի Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում ​ է​ քոլեջի տ

նօրինությանը, դասախոսներին, ​ աշխատակիցներին Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի առթիվ:​ Թող իրականան Ձեր բոլոր ծրագրերն ու ստեղծագործական մտքերը, թող պայծառությամբ ու խինդով լեցուն լինեն Ձեր հոգիները, թող Ձեր կյանքի բոլոր ակնթարթները լեցուն լինեն ջերմությամբ և սիրով,թող գարնանային արևի նման մի լուսաշող լինեն Ձեր ժպիտները:

  • March 9, 2021
  • |