Նորություններ

Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում մեծ շուքով նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 101-ամյակը: Հանրապետության տոնի առթիվ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ Հաղթանակի հուշապատի մոտ կազմակերպվել էր տոնական համերգ, որին սիրով մասնակցեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի վոկալ համույթը, ինչպես նաև մարզը ներկայացնող մշակութային այլ խմբեր և անհատ կատարողներ:

Մայիսի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվեց  բաց դաս՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին: Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողների կենդանի  կատարմամբ հնչեցրին  աշխարհահռչակ երգչի մի շարք ստեղծագործություններ, ներկայացրին դրվագներ նրա հագեցած ստեղծագործական կյանքից: Հուզառատ պահեր ապրեցին թե՛ ուսանողները,…

Մայիսի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դաշնամուրի բաժնի դասախոս Է.Բաբաջանյանը կազմակերպել էր բաց դաս նվիրված ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևին: Ողջ դասի ընթացքում քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների և ուսանողների կատարմամբ հնչեցին Միքայել Թարիվերդիևի հեղինակած լավագույն ստեղծագործությունները, որոնք ուղեկցվում էին նրա բուռն երաժշտական գերծունեության բանավոր ներկայացմամբ և…

Արմավիրի արվեստի պետական քոլեջում ձևավորում է կարիերայի ուղղորդման ակտիվ միջոցառումների կազմակերպման ավանդույթներ, որի շրջանակներում քոլեջում անցկացվեցին մի շարք ոչ ֆորմալ դասընթացներ` <<Հաջող կարիերա ստեղծելու հիմնական քայլերը>>, <<Հաղորդակցման կարողությունների ձևավորում>>, <<Ինչպես դառնալ ձեռներեց>>, <<Աշխատանքի որոնում և կարիերայի հնարավորությունների ուսումնասիրում>> և մի շարք այլ թեմաներով: Կարիերայի կենտրոնի իրականացրած դասընթացները անցկացվում են տարբեր արդի մեթոդների, խաղերի միջոցով, որը…

Ս /թ մայիսի 20-ից 22-ը ներառյալ Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվեց ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը`<<Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում>.: Դասընթացներին մասնակցեցին 31 դասախոս` Արմավիրի արվեստի պետական, Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական , Արմավիրի պետական բժշկական, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներից: Դասընթացը վարեց ՄԿՈՒԶԱԿ-ի մասնագետ` Գոհար Մանուկյանը.

<<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ը ունենալով ակտիվ համագործակցություն տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ևս մեկ անգամ սիրով մասնակցեց ցուցահանդեսով և համերգային մասով ս/թ մայիսի 20-ին <<Արմավիրի զարգացման Կենտրոն>> ՀԿ –ի կողմից Արմավիր ք. զբոսայգում իրականացված <<Արմավիր սոցիալական ճամբար>> խորագրով միջոցառմանը` ի նպաստ ներառական կրթության կայացմանը ու սոցիալական աջակցության զարգացմանը :

Մայիսի 13-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ժողգործիքների բաժնի վարիչ Մարինե Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Գեղեցիկ ելույթներով հանդես եկան ոչ միայն քոլեջի ուսանողներն ու քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները, այլ նաև երաժշտական այլ դպրոցներից հրավիրված աշակերտներ: Բաց դասի ողջ ընթացքում հնչեցին Կոմիտասի հեղինակած տարբեր ստեղծագործություներ, որոնք ուղեկցվում էին վարդապետի երաժշտական…

Մայիսի 8-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ռուսաց լեզվի դասախոս`Ն.Թովմասյանի նախաձեռնությամբ անցկացվեց բաց դաս նվիրված Մարինա Ցվետաևայի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Դասի ընթացքում ուսանողները ներկայացրին հանճարեղ ռուս հեղինակի կենսագրությունը, ասմունքեցին հնչեցրին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր և այս ամենը ուղեկցվեց հեղինակին ներկայացնող սահիկահանդեսով: Միջոցառման ավարտին իր խրախուսական ելույթով ուսանողներին ոգևորեց քոլեջի տնօրեն` տիկին Մուրադյանը:

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողջ հանրապետությունն առաջին անգամ նշում է Քաղաքացու օրը: Արմավիր քաղաքում նույնպես տոնական տրամադրություն էր, որին մասնակից էին դարձել նաև Արմավիր քաղաքի Արվեստի պետական քոլեջի սաները, դասախոսներն ու ողջ տնօրինությունը: Մեր միջոցառումների մեկնարկն սկսվեց քաղաքային զբոսայգում կազմակերպված համերգով, որի ընթացքում հանդես եկան քոլեջի պարային, դհոլահարների և վոկալ համույթները, ժողգործիքների նվագախումբը: Հանրապետության փողոցի սկզբնամասում…