Բաց դաս նվիրված Շառլ Ազնավուրին

Մայիսի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվեց  բաց դաս՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին: Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողների կենդանի  կատարմամբ հնչեցրին  աշխարհահռչակ երգչի մի շարք ստեղծագործություններ, ներկայացրին դրվագներ նրա հագեցած ստեղծագործական կյանքից: Հուզառատ պահեր ապրեցին թե՛ ուսանողները, թե՛ հանդիսատեսը:

  • May 22, 2019
  • |