Բաց դաս

Մայիսի 13-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ժողգործիքների բաժնի վարիչ Մարինե Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Գեղեցիկ ելույթներով հանդես եկան ոչ միայն քոլեջի ուսանողներն ու քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները, այլ նաև երաժշտական այլ դպրոցներից հրավիրված աշակերտներ: Բաց դասի ողջ ընթացքում հնչեցին Կոմիտասի հեղինակած տարբեր ստեղծագործություներ, որոնք ուղեկցվում էին վարդապետի երաժշտական գործունեությունը ներկայացնող մեջբերումներով: Բաց դասին ներկա էին մարզի արվեստի և երաժշտական դպրոցների քանոն մասնագիտության մանկավարժներ, ծնողներ , որոնց տպավորել էին պատանի երաժիշտների կատարումները:

  • May 13, 2019
  • |