Նորություններ

Նոյեմբերի 16-ին, Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ միջոցառումների շրջանակներում, Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ տեսական ցիկլի բաց դաս՝ «Նվիրում Կոմիտասին» խորագրով, ղեկավար՝ Արմինե Աթոյան: Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի՝ ժողովրդական նվագարանների, տեսության, երգեցողության, դաշնամուրային և ջութակի բաժիններից ուսանողներ: Նրանք ներկայացրեցին Կոմիտաս Վարդապետի (1869-1935 թթ.) բազմակողմանի գործունեությունը. որպես կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ, խմբավար…

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էր մեդիագրաագիտության կրթական շաբաթ, որի նպատակն էր մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, Հայաստանում մեդիագրագիտությունը խթանելու և կրթական մաս դարձնելու: Արմավիրի արվեստի պետական քոլեջը ինչպես միշտ միանալով ցանկացած նմանատիպ նախաձեռնության նոյեմբերի 9-ին անցկացրեց բաց դաս և վիդեոդիտում <<Մեդիագրագիտություն>> թեմայով, որը…

 Օրերս Արմավիրի արվեստի քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները դասատու` Մ .Ղազարյանի գլխավորությամբ այցելեցին Էջմիածնում գտնվող Մ.Աբեղյանի թանգարան , որտեղ հմուտ էքսկուրսավարի Մ. Հովհաննիսյանի հոգատարոթյան ,տարիքային խմբերի համար յուրահատուկ մշակված ծրագրի և հիանալի աշխատակազմի շնորհիվ, փոքրիկները վերադարձան վառ հիշողությոններով և գիտելիքի հարուստ պաշարով,  որոնք մոռացության չեն կարող մատնվել այլ կարմատանան ու կուղեկցեն կյանքի ընթացքում: Այցելեցին նաև Պատմա-ազգագրական…

Արմավիրի արվեստի պետական քոլեջի 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ` Ա. Մովսիսյանի ուղեկցությամբ անցկացրեցին աշնանային էքսկուրսիա Երևանում: Վայելեցին գունագեղ աշնան ողջ հմայքը, եղան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետև Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և երեկոյան հմայված Երևանի անկրկնելի գեղեցկությամբ վերադարձան …  

Նոյեմբերի 1-ին Արմավիրի արվեստի պեկական քոլեջի երաժշտական բաժնի III կուրսի ուսանողները, կուրսղեկ՝ Ա.Ավետիսյանի ղեկավարմամբ այցելեցին  Հայաստանի ազգագրության թանգարան և Բամբակաշատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ուսանողները ծանոթացան թանգարանում ընդգրկված նյութերին, որոնք  պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարե դարից մինչև մեր օրեր։ Այնուհետև երաժշտական գործիքների ցուցասրահներում հանդես եկանհամապատասխան գործիքների գեղեցիկ կատարումներով գեղեցիկ կատարումներով, որոնք…

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ  Արմավիրի արվեստի պետական քոլեջի հայոց լեզվի և գրականության դասախոս Ա.Մովսիսյանը I կուրսի ուսանողների հետ միասին կազմակերպել էր բաց դաս <<Հանճարեղ լոռեցին>> խորագրով: Ողջ դասի ընթացքում  հնչեցին Հովհաննես Թումանյանի խոսքերի հիման վրա դրված երգեր, բանաստեղծական տողեր, թևավոր խոսքեր, իսկ այս ամենը ավելի պատկերավոր և տեսանելի էր դարջնում հեղինակի մասին պատմող սահիկահանդեսը:…

2018 թ. հոկտեմբերի 24 – ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<դիզայն>> և <<գեղանկարչություն>> բաժինների 2–րդ կուրսի ուսանողները գեղարվեստի բաժնի վարիչ Ս. Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան՝ Ազգային պատկերասրահ, որտեղ բացվել էր Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Այստեղ տեղ էին գտել Երևանի ժամանակակից և ռուսական արվեստների թանգարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արամ Խաչատրյանի տուն -թանգարանի…

2018թ. հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզային գրադարանը հյուրընկալել էր Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած Կալիմատ հիմնադրամի ներկայացուցիչներին: Օտարերկրյա հյուրերին ողջյունելու էին հրավիրված Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները: Նրանք իրենց գեղեցիկ կատարումներով հիացրին և մեծ բավականություն պատճառեցին հյուրերին և միջոցառման ներկաներին:

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Այն շարժական տոն է և նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը իրենց համար արդեն ավանդույթ դարձրած Արմավիրի արվեստի պետական քոլեջի  ուսանողները, կուրսղեկ` Ա.Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, մասնակցեցին պատարագին և  ստացան օրհնություն թեմի առաջնորդի…

Այսօր Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի «Բացատ» սրճարանի տարածքում տեղի ունեցավ Աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվում էր Արմավիրի Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի աջակցությամբ: Բացման խոսքով հանդես եկան Արմավիրի Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը և Արմավիրի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն…