Նորություններ

Այսօր ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է: Հոկտեմբերի 5-ը, որպես ուսուցչի տոն հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1994 թվականին։ 1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Այսօր Ուսուցչի…

2018 թ. հոկտեմբերի 6 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>>, <<Գեղանկար<< և <<Պար>> բաժինների ուսանողները դասախոս Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ: Սկզբում այց կատարեցին բազմաժանր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ, որի երկու հարկերում ցուցադրվում էին վարպետի էպիկական շնչով մեծածավալ կտավները. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի…

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:Տասնամյակների ընթացքում միլիոնավոր մարդկանց սրտերը նվաճած աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյեի մահը ցնցեց ողջ աշխարհը։ Երեկվանից Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները շարունակում են ծաղիկներ խոնարհել և մոմեր վառել քոլեջի նախասրահում տեղադրված մեծն վարպետի նկարի առջև, իսկ քոլեջում հնչող Ազնավուրյան երաժշտություն ակամայից հիշեցնում է  շանսոնյեի մասին գրված հայտնի արվեստաբան,…

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը։  1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 27-ամյակը։ Անկախության օրվա…

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում համապետական շաբաթօրյակ անցկացվեց, որին անմասն չմնաց նաև  Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Քոլեջի ողջ անձնակազմը և ուսանողությունը մեջ սիրով մասնակցեցին մաքրման աշխատանքներին, որի արդյունքում պատշաճ տեսքի բերվեց քոլեջի կանաչապատ այգին , կազմակերպվեց բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։  

  Սիրելի ուսանողներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Հատկապես ջերմորեն  շնորհավորում ենք քոլեջի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ դասախոսներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը,…

Հունիսի 25-ին, Արվավրրի արվեստի պետական քոլեջում թևածում էր տոնական տրամադրություն: Քոլեջի դահլիճում հանդիսավոր կերպով շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Մինչ հանձնման արարողության մեկնարկը ՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը: Այնուհետև յուրաքանչյուր մասնագիտության գծով բաժնի վարիչները, շրջանավարտներին շնորհավորական խոսքեր հղելուց հետո, հանձնեցին ավարտական դիպլոմները: Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց…

Հունիսի 22 – ին Գեղարվեստի բաժնի վարիչ Ս. Մանուկյանը, մի քանի դասախոսների հետ միասին, պրակտիկայի ավարտին նվիրված, կազմակերպեցին էքսկուրսիա՝ դեպի Գառնի – Գեղարդ: Սկզբում ուսանողները այցելեցին Գեղարդի վանական համալիր (հայտնի է նաև Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով) և գլխավոր Կաթողիկե եկեղեցին, ժամատուն, մատուռ, ավազանը և ծանոթացան վանական համալիրի տարածքում գտնվող բազմաթիվ զարդանախշ խաչքարերին, ժայռափոր եկեղեցու պատին…