«Հավերժ փառք քեզ սիրելի Շառլ , սիրելի վարպետ, մեծն հայ…

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:Տասնամյակների ընթացքում միլիոնավոր մարդկանց սրտերը նվաճած
աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյեի մահը ցնցեց ողջ աշխարհը։

Երեկվանից Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները շարունակում են ծաղիկներ խոնարհել և մոմեր վառել քոլեջի նախասրահում տեղադրված մեծն վարպետի նկարի առջև, իսկ քոլեջում հնչող Ազնավուրյան երաժշտություն ակամայից հիշեցնում է  շանսոնյեի մասին գրված հայտնի արվեստաբան, Ազնավուրի կենսագիր Իվ Սալի խոսքերը.
<<Այդ ձայնը, որ թվում է կանգնած է աղետի եզրին և ցանկացած պահի կարող է խզվել ու լռել, շնչարգելությամբ տառապողի, բայց տղամարդավարի ալպինիստական գագաթը գրավողի շքեղ ձայն է: Վիրավոր թռչնի խուլ ու պատռված ձայն, որը բեմի վրա իր փետուրների հետ մեկտեղ նետում է սիրո հրաշալի երգեր: Հոգեվարքի մեջ գալարվող այդ ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ կարծես հանգած հրաբուխից լինի, բառեր է ուղղում ավելի շուտ սրտին, քան լսողությանն ու հնչում է ամբողջ աշխարհում>>։
Հավերժ փառք քեզ սիրելի Շառլ , սիրելի վարպետ, մեծն հայ : Դուք միշտ կլինեք մեր մտքում և մեր սրտերում…
  • October 3, 2018
  • |