<<Գառնի – Գեղարդ>>

Հունիսի 22 – ին Գեղարվեստի բաժնի վարիչ Ս. Մանուկյանը, մի քանի դասախոսների հետ միասին, պրակտիկայի ավարտին նվիրված, կազմակերպեցին էքսկուրսիա՝ դեպի Գառնի – Գեղարդ: Սկզբում ուսանողները այցելեցին Գեղարդի վանական համալիր (հայտնի է նաև Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով) և գլխավոր Կաթողիկե եկեղեցին, ժամատուն, մատուռ, ավազանը և ծանոթացան վանական համալիրի տարածքում գտնվող բազմաթիվ զարդանախշ խաչքարերին, ժայռափոր եկեղեցու պատին արված փորագիր խաչերին: Գեղարվեստի բաժնի ուսանողները կատարեցին գեղեցիկ և բնության թարմ շնչով հագեցած էտյուդներ, որտեղ երևաց նրանց՝ ամբողջ տարվա ընթացքում ձեռք բերված գիտելիքները և յուրացված՝ կարողություններն ու հմտությունները:
Այնուհետև ապագա նկարիչները այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, իմացան տաճարի ստեղծման պատմությունը, ծանոթացան տաճարի էքստերիերին և ինտերիերին, 24 սյուների նշանակությունը և Գառնուն վերաբերող ուշագրավ պատմություններ: Հատկապես մեծ հետաքրքրություն էր ներկայացնում պալատական բաղնիքի խճանկարը, որը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ և եզակի օրինակն է: Առասպելական – դիցաբանական բովանդակությամբ հորիվածքը կատարված է 15 տարբեր երանգների բնական քարերից:
Վերջում ուսանողները մեծ գիտելիքներով զինված և էտյուդներ կատարած, վառ ու մեծ տպավորություններով վերադարձան:

  • June 22, 2018
  • |