«Աշխատանքի տոնավաճառ »

Այսօր Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի «Բացատ» սրճարանի տարածքում տեղի ունեցավ Աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվում էր Արմավիրի Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկան Արմավիրի Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը և Արմավիրի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Հարություն Զաքոյանը:

35 գործատուները, մասնակցելով աշխատանքի տոնավաճառին, հնարավորություն ստացան գովազդելու իրենց ընկերությունը, ներկայացնելու այն` որպես աշխատանքի ցանկալի վայր, որակյալ մասնագետներով լրացնելու առկա թափուր աշխատատեղերը: Տոնավաճառին մասնակցեցին Արմավիրի արվեստի պետական  ուսանողները, նրանք ծանոթացան գործատուների կողմից առաջարկվող շուրջ 56 թափուր աշխատատեղերի:

  • October 10, 2018
  • |