Հոկտեմբերի 5-ն ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է

Այսօր ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է: Հոկտեմբերի 5-ը, որպես ուսուցչի տոն հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1994 թվականին։ 1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Այսօր Ուսուցչի տոնը նշում է 100-ից ավելի պետություն։
Այս օրը տոնական էր նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական ցուցահանդես և ցերեկույթ: Ցերեկույթի ընթացքում հնչեցին քնարական երգեր, դաշնամուրային և ջութակի կատարումներ, բանաստեղծական տողեր: Ուսանողները արվեստի միջոցով երախտիքի և շնորհակալության խոսք հայտնեցին իրենց այդքան շատ սիրելի դասախոսներին:

  • October 8, 2018
  • |