Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սրբոց Թարգմանչաց տոնը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Այն շարժական տոն է և նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Այդ օրը իրենց համար արդեն ավանդույթ դարձրած Արմավիրի արվեստի պետական քոլեջի  ուսանողները, կուրսղեկ` Ա.Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, մասնակցեցին պատարագին և  ստացան օրհնություն թեմի առաջնորդի կողմից:

Իսկ II կուրսի ուսանողները, կուրսղեկ` Համբարյանի գլխավորմամբ տոնին ընդառաջ կազմակերպել էին այցելություն Հայաստանի մի շարք եկեղեցիներ և պատմամշակութային վայրեր: Ուսանողներին հիացրել էր Նորավանքը , Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկը , որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Նորավանքի ճանապահին նրանք այցելեցին Խոր Վիրապ , որը համազգային սրբավայր լինելով բացի, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն:

  • October 13, 2018
  • |