Այցելություն թանգարաններ և նորաձևության կենտրոն

2018 թ. նոյեմբերի 17 – ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<դիզայն>> և <<գեղանկարչություն>> բաժինների 3–րդ կուրսի ուսանողները գեղարվեստի բաժնի դասախոս Լ. Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ և <<EL SI FATION>> նորաձևության կենտրոն:

1 – ին մշակութային վայրը, որտեղ ուսանողները այցելեցին, բազմաժանր նկարիչ Է. Իսաբեկյանի ցուցասրահն էր: Նրանք ծանոթացան վարպետի էպիկական շնչով հագեցած գեղանկարչական մեծածավալ ու բարձրարժեք կոմպոզիցիոն կտավներին, դիմանկարներին, բնանկարներին, գրաֆիկական, թեմատիկ – կոմպոզիցիաներին և գրքի ձևավորումներին: Այնուհետև ուսանողները այցելեցին Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ հիմնականում ներկայացված էին հայ ժամանակակից նկարիչների և այլոց ստեղծագործությունները: Մեծ էր նրանց հետաքրքրությունը և զարմանքը, երբ տեսան այդքան բազմաբնույթ և տարատեսակ նյութերից պատրաստված առարկաներ: Այդ ամենը ոգեշնչման աղբյուր հանդիսացավ ուսանողների համար, որպեսզի նրանք էլ ստեղծեն այդպիսի յուրօրինակ ու բացառիկ աշխատանքներ:
Նկարիչների միությունում ուսանողները ներկա գտնվեցին <<Մի կտոր կրակ>> ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված էր գեղարվեստի ակադեմիայում սովորող մեր շրջանավարտի աշխատանքները:
Մշակութային օրը ե
զրափակվեց ներկայիս ամենահեղինակավոր նորաձևության տներից մեկի՝ <<ԷԼ ՍԻ>> կենտրոն այցով, որտեղ ուսանողները տեսան ոչ միայն ինքնատ

իպ ու նորաձև ցուցադրություններ, որոնք ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում, այլև ծանոթացան այնտեղ գտնվող կարի արտադրամասին:
Մեր գեղանկարիչներն ու դիզայներները վերադարձան մեծ տպավորություններով ու նորանոր ակնկալիքներով:

  • November 17, 2018
  • |