Բաց դաս – Հանճարեղ լոռեցին

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ  Արմավիրի արվեստի պետական քոլեջի հայոց լեզվի և գրականության դասախոս Ա.Մովսիսյանը I կուրսի ուսանողների հետ միասին կազմակերպել էր բաց դաս <<Հանճարեղ լոռեցին>> խորագրով: Ողջ դասի ընթացքում  հնչեցին Հովհաննես Թումանյանի խոսքերի հիման վրա դրված երգեր, բանաստեղծական տողեր, թևավոր խոսքեր, իսկ այս ամենը ավելի պատկերավոր և տեսանելի էր դարջնում հեղինակի մասին պատմող սահիկահանդեսը: Այս հիանալի կազմակերպված դասը սկիզբն էր այն տարատեսակ միջոցառումների, որոնք նախագծվում են այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։

 

  • October 31, 2018
  • |