Բաց դաս նվիրված Միքայել Թարիվերդիևին

Մայիսի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դաշնամուրի բաժնի դասախոս Է.Բաբաջանյանը կազմակերպել էր բաց դաս նվիրված ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևին: Ողջ դասի ընթացքում քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների և ուսանողների կատարմամբ հնչեցին Միքայել Թարիվերդիևի հեղինակած լավագույն ստեղծագործությունները, որոնք ուղեկցվում էին նրա բուռն երաժշտական գերծունեության բանավոր ներկայացմամբ և հետաքրքիր ու գեղեցիկ հուշեր արթնացնող տեսանյութերի ցուցադրությամբ:

  • May 22, 2019
  • |