ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>>   ՊՈԱԿ-ի 1 դիզայն  (442 ժամ կիսամյակային  ծանրաբեռնվածություն), 1 դաշնամուր (490 ժամ կիսամյակային  ծանրաբեռնվածություն և 0,5 միավոր պրակտիկայի բաժնի վարիչ)  մասնագիտությունների, մաթեմատիկա (148 ժամ կիսամյակային  ծանրաբեռնվածություն) առարկայի դասախոսի,  իրավախորհրդատուի (0,5 միավոր), գնումների համակարգողի (0,5 միավոր), ինչպես նաև մեթոդիստի (0,5 միավոր) թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը  ներկայացնում է՝

  1. Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև փետրվարի 10-ը ներառյալ,  ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 15-ին`ժամը 10.00,  Արմավիրի արվեստի պետական քոլեջում. հասցե՝  ք. Արմավիր, Երևանյան 32:         Պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել ՝ (237)2-28-00 , (077)-76-91-11 հեռախոսահամարներով:

  • January 26, 2021
  • |