ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Նունե Մուրադյանը և ողջ աշխատակազմը, սրտանց շնորհավորում են քոլեջի դհոլահարների համույթի բոլոր ուսանողներին ` 2020թ.-ին մեկնարկված <<Արտ Մյուզիք>> արվեստի XI միջազգային մրցույթ-փառատոնում տարած փայլուն հաղթանակի և 1-ին կարգի դափնեկրի կոչման

ն արժանանալու կապակցությամբ:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ 2021թ-ին Ծաղկաձորում <<Սքայ Արտ>>-ի կողմից կազմակերպված համերգի ընթացքում քոլեջի պարարվեստի բաժնի ուսանողուհիներն աչքի են ընկել իրենց հաջողություններով` արժանանալով պատվոգրի:
Մեր ուսանողների մեծագույն հաղթանակների առթիվ շնորհավորում ենք նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի ժողգործիքներ և պարարվեստ բաժինների դասախոսներ` Հովհաննես Մարտիրոսյանին և Գոհար Բարեղամյանին, իրենց պատվավոր գործը փայլուն իրականացնելու և նման ուսանողներ կրթելու համար:
Շարունակական այս հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել և յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք և հպարտություն են պարգևում բոլորիս: Մաղթում ենք նորանոր հաղթանակներ:
  • February 4, 2021
  • |