ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը քոլեջի ուսանողների հետ միասին այսօր կազմակերպել էր երթ։ Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ:

Հուշակոթողի մոտ քոլեջի երգեցողության բաժնի ուսանողները կատարեցին Կոմիտասի ,,Տեր ողորմյա,, շարականը’ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների:

  • April 24, 2021
  • |