ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ

Ապրիլի 25-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը և ուսանողները քոլեջի այգում իրականացրին ծառատունկ:

Ծառատունկի ընթացքում իրենց ոգևորությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկան հատկապես քոլեջի ուսանողները,ովքեր մեծ հոգատարությամբ և խնամքով քոլեջին հարակից այգում տնկեցին մրգատու և այլ ծառերի տնկիներ ու ծաղիկներ։

Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և նպատակ ունեն ուսանողների շրջանում ձևավորել բնապահպանական մտածելակերպ, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք և ավելի կանաչ ու մաքուր դարձնել մոլորակը:

Շնորհակալություն ենք հայտնում ծառատունկի բոլոր մասնակիցներին ազգանվեր գործի համար։

 

  • April 25, 2021
  • |