ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Սիրելի ուսանողներ, դասախոսներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է բոլորին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Թեպետ այս տարի մեր ուսանողների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվելու է 14 օրից, սակայն խորհրդանշական այս օրն առավել հիշարժան է բոլոր աշակերտների և ուսանողների համար:
Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը բոլոր ուսանողների համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր ուսանող մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորին Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ, մաղթելով հաջողություններ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:
  • September 1, 2020
  • |