ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Այս տոնական օրը քոլեջի տնօրինությունը և աշխատակազմը սահմանված կարգով դիմավորեցին 1-ին կուրսեցիներին:
Ուսանողներին ջերմաչափելուց և դահլիճ ուղղորդելուց հետո նրանց նորամուտը ողջունեցին քոլեջի տնօրեն Ն. Մուրադյանը, փոխտնօրեններ Ռ.Համբարյանը և Հ.Քուրդյանը։
Ուսումնակազմակերպական կարևորագույն հարցերի պարզաբանումներից հետո իրականացվեց 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման պատվավոր արարողակարգը։
Սիրելի 1-ին կուրսեցիներ, շնորհավորում ենք բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում, որ մասնագիտական կրթության աշխարհում ձեր երթի սկիզբն ու ողջ ընթացքը մշտապես ուղեկցվեն նորանոր ձեռքբերումներով և հաջողություններով ։
  • September 14, 2020
  • |