ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Սիրով տեղեկացնում ենք, որ <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի գործիքային կատարողական արվեստ և երգեցողություն բաժինների սաները մրցույթի ընթացքում աչքի են ընկել իրենց հաջողություններով` արժանանալով պատվավոր մրցանակների։
Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դափնեկիր ուսանողներին և աշակերտներին, նրանց ծնողներին, ինչպես նաև դասախոսներ’ Ե.Վարդազարյանին, Ա.Հակոբյանին, Տ.Պադարյանին, Ս.Խաչատրյանին և Հ.Հովհաննիսյանին , ովքեր մեծ ներդրում ունեն այդ մրցանակների ապահովման գործում’ մաղթելով մասնագիտական բարձունքներ և նորանոր հաղթանակներ:
  • June 14, 2020
  • |