Հաշվետու համերգ-ցուցահանդես

Հունիսի 14-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ 2018-2019 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդես-համերգը, որը նվիրված էր հայ երկու տարեկից հսկաների ` Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանին:
Տարեվերջյան տոնական օրը մեկնարկվեց քոլեջի նախասրահում բացված ցուցահանդեսով, որտեղ ցուցադրված էին շրիֆտ,մանրանկարչություն առարկաների և համակարգչային դիզայն բաժնի կոմպոզիցոն աշխատանքները : Ցուցահանդեսին հաջորդեց հաշվետու համերգը,որտեղ քոլեջի բոլոր բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործություններով` ներկաներին կտրելով իրականությունից` տարան երգի, երաժշտության հրաշալի աշխարհ: Միջոցառմանը ներկա էին մի շարք հյուրեր, ծնողներ, երաժշտասեր արմավիրցիներ:
Քոլեջի երգչախումբը, տարբեր բաժինների ու կուրսերի տաղանդավոր սաները գեղեցիկ և տպավորիչ երաժշտական համարներով ներկայացան հանդիսատեսին:
Համերգի ավարտին քոլեջի տնօրեն` Նունե Մուրադյանը շնորհավորեց քոլեջի դասախոսներին և ուսանողներին` գեղեցիկ համերգային ծրագրի համար, նշելով, որ գոհ է 2018-19 ուստարվա արդյունքներից, դասախոսական կոլեկտիվի կատարած աշխատանքից, ինչպես նաև պատվոգրեր հանձնեց տարբեր մրցույթներից հաղթանակներով վերադարձած մի շարք ուսանողների:
Քոլեջի ուսանողների մասնագիտական բարձր որակներով և վարպետությամբ տպավորված շնորհավորանքի խոսքերով հանդես եկան նաև Արմավիրի տարածքի մշակույթի աշխատողների և արհեստագործական կազմակերպության նախագահ` Սվետլանա Մանուկյանը և <<Հայրենականչ>> թերթի տնօրեն և գլխավոր խմբագիր` Ռաֆայել Սահակյանը:

  • July 14, 2019
  • |