Պարային համույթի մրցանակներ

Սիրով տեղեկացնում ենք, որ մայիս ամսին մեկնարկած <<Նոր շունչ>> և <<Նազանք>> պարի համապետական մրցույթ-փառատոններին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի պարային համույթը, առանձնանալով իր վառ կատարումներով, արժանացել է պատվավոր 2-րդ կարգի մրցանակների: Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դասախոսներ` Գ.Բարեղամյանին, Լ.Մանուկյանին, և դափնեկիր ուսանողներին` մաղթելով անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

  • May 30, 2019
  • |