2018-19 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնում

Հուլիսի 24-ին Արմավիր արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ ԱԱՊՔ 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է ուսանողներին քոլեջում իրենց կրթական գործունեության արդյունքների ամփոփման կապակցությամբ , հավատացած լինելով, որ շրջանավարտները համալրելու են հանրապետության կադրային դարբնոցը՝ իրենց ուրույն ներդրումն ունենալով արվեստի տարբեր ոլորտներում:

  • July 24, 2019
  • |