Նորություններ

        Հայոց մեծ  եղեռնի նահատակների թվում անմահ անուն է Կոմիտասը: Պատահական չէ որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նոխօրեին  Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները ներկայացրեցին մի դրվակ  Կոմիտասի ծավալած  երաժշտական  գործունեության մասին, իրենց տուրքը մատուցելով եղեռնի զոհերի հիշատակին: Բեմադրությունը ստացվել էր կարճ, բովանդակալից ու հուզիչ: Կոմիտասի դերակատար` Գևորգ Գինոսյանը հնչեցրեց << Հորովել>> ,  <<Գարուն ա>> երգերը,    երգչախումբը…

Ապրիլի 14-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում բացվեց ցուցահանդես` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տալելիցին: Ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարչության և դիզայն բաժինների ուսանողների,ինչպես նաև պրակտիկայի բաժնի սաների աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էին  մանկավարժներ, ուսանողներ , ծնողներ և բազմաթիվ հյուրեր` որոնց թվում էր <<Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի>> ռեկտոր`Է. Սեդրակյանը: Աշխատանքներում առկա էր լույս ու ջերմություն, և միաժամանակ կար պահանջ…

Արմավիրի արվեստի պետական քոլեջում արդեն  մեկ տարի  փորձարկման նպատակով ներդրվել է գեղանկարչություն մասնագիտության  չափորոշիչ : Ս/թ ապրիլի 8-ից – 10-ը  ներառյալ   Մասնագիտական կրթության և ուսուցման  զարգացման ազգային կենտրոնի  /ՄԿՈՒԶԱԿ/   մասնագետ` Զ.Սաֆարյանը  -ը  քոլեջում  անցկացրեց  վերապատրաստման դասընթացներ   ` 2015-2016 ուսումնական տարվանից Երգեցողություն մասնագիտության չափորոշչի  ներդրվելու  նպատակով  :  Դասընթացներին մասնակցեցին  քոլեջի  թվով  25   երգեցողության և գեղանկարչության  բաժինների …

Ինչպես գիտենք ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը և առաջադեմ հասարակությունը նշում է 20-րդ դարասկզբի ամենահանցավոր ոճրագործությունը: Այս տարի լրանում է  հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը: Այդ  անօրինակ հանցավոր արարքի հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանից և թուրքական  յաթաղանից  մազապուրծ սփռվեց աշխարհով մեկ, իսկ 1.5 միլիոն  հայ զոհ գնաց  ցեղասպանությանը: Անցել է մեկ դար, սակայն հայությունը չի մոռանում…

           Հոկտեմբերի  17-ին  Արմավիրի արվեստի պետական  քոլեջի գեղարվեստի բաժնի  III, IV, V  կուրսերի  ուսանողները  ,  բաժնի   վարիչ`  Սիլվարդ Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ:    Ցուցասրահում  դիտեցին ուսանողների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև հանդիպում ունեցան  ուսանողների հետ , քննարկեցին ,  կարծիքներ փոխանակեցին  և խոստացան պարբերաբար  կազմակերպել հանդիպումներ քոլեջների միջև:  Մեծ տպավորություններով  քոլեջի ուսանողները  ուղևորվեցին  նկարիչների միություն,…

2014թ.-ի հոկտեմբերի 16-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի երգեցողության բաժնի դասախոս ` Կասյա Մուրադյանը իր ողջ դասարանին մեկ անմոռանալի, ուսուցողական, գեղագիտական, հոգևոր մեծ սնունդով և երաժշտական բարձր որակով հագեցած օր պարգևեց: Ուսանողների հագեցած օրվա առաջին այցը եղավ Սուբ Էջմիածին Մայր Տաճար ,որտեղ իրենց խոսքն ուղղեցին առ Աստված: Այնուհետև հանդիպում ունեցան հոգևորական Հայր Դերենիկ աբեղայի հետ: Հայր…

Արմավիրի արվեստի պետական քոլեջում պարբերաբար նշվում են բոլոր տոներն ու ավանդույթները և կազմակերպվում  տարբեր բնույթի միջոցառումներ ու ցերեկույթներ: Հոկտեմբերի 3-ին  Արմավիրի արվեստի պետական քոլեջում մեծ շուքով  նշվեց ուսուցիչների մասնագիտական  օրվան նվիրված ցերեկույթ: Դասախոսներին ուսանողները շնորհավորեցին իրենց  կատարումներով, երգով և պարով, իսկ դիզայն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացան  գեղեցիկ և յուրօրինակ ցուցահանդեսով: Ուսուցչի օրվա կապակցությամբ իրենց…

Սեպտեմբերի 26-ին  Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները  ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնի կամավորների հետ հերթական այց կատարեցին Արմավիրի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոց:  Ծրագրի նպատակն էր նպաստել ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակությունում: Քոլեջի  սաները ելույթ ունեցան համերգային ծրագրով : Համերգային ծրագրում  ներառված էր  երգ, պար .երաժշտական տարբեր գործիքներով կատարումներ: Ցերեկույթից հետո երիտասարդները շրջայց…

Հուլիսի 1.ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ երգեցողության բաժնի Նունե  Մուրադյանի դասարանի 2.րդ կուրսի սովորող Մանե Բարեղամյանի մենահամերգը  Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ:Համերգին հնչեցին արևմտաեվրոպական ,ռուսական,հայկական ստեղծագործություններ:        

Հունիսի 23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սրահներում տիրում էր տոնական տրամադրություն: Այս անգամ այդ տրամադրությունը ստեղծել էին քոլեջին կից պրակտիկայի բաժնի պարարվեստի սաները: Փոքրիկները իրենց տարեվերջյան հաշվետու ելույթը վերածել էին տոնի, որտեղ հանդիսատեսին ներկայացան գեղեցիկ պարերով: