Նորություններ

Ապրիլի 26-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները հյուրընկալվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ունկնդրելու կոմիտասագետ, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Լուսինե Սահակյանի դասախոսությունը՝ <<Կոմիտաս վարդապետը Կ.Պոլսում>> թեմայով: Ելույթի ընթացքում բանախոսն անդրադարձավ Կոմիտասի ստեղծագործական կյանքի բեղմնավոր փուլերին, ներկայացրեց նրա երաժշտական, մանկավարժական և հասարակական գործունեությունը: Մշակութային իրադարձություններով հագեցած օրն ավարտվեց Արամ Խաչատրյանի <<Սպարտակ>> բալետի դիտումով:  

Ապրիլի 25-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ` Ա. Մովսիսյանի ուղեկցությամբ անցկացրեցին գարնանային էքսկուրսիա Երևանում: Վայելեցին ծաղկաբույր գարնան ողջ հմայքը, եղան Կոմիտասի տուն-թանգարանում, այնուհետև դիտեցին <<Անուշ>> օպերան և մեծ տպավորություններով վերադարձան …

Ապրիլի 19-ին Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող <<Մշակույթների երկխոսություն>> միջազգային XIII գիտաժողովը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Ելույթներով հանդես եկան Կոնստանտին Զենկինը(Ռուսաստան, Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր)՝ <<Երաժշտական կազմակերպության հիմնական պարադիգաների մասին>> թեմայով, Տատյանա Կյուրեղյանը(Ռուսաստան, Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր)՝ <<Ժամանակակից երաժշտագիտության…

Ապրիլի 18-ին Արմավիրի մարզային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված Կոմիտասի 150-ամյակին` <<Հայոց երգի վեհափառը>> խորագրով: Ցերեկույթի ողջ ընթացքում հայ մեծ երգահանի ստեղծագործությունների կատարմամբ փայլեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները` ներկայացնելով <<Նոճիներ և մայրիներ>> , <<Շողեր ջան>>,<<Ախ մարալ ջան>>, <<Բաղձանք>> և մի շարք այլ ստեղծագործություններ: Երիտասարդ պատանիների շուրթերից հնչած մեծ վարպետի ստեղծագործություններն առանձնահատուկ տպավորություն գործեցին ցերեկույթի…

Ապրիլի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ցուցասրահը տոնական էր, քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների գեղեցիկ աշխատանքներով բացվեց ցուցահանդես `նվիրված մայրության և գեղեցկության տոնին : Ողջույնի խոսքով շնորհավորական ուղերձով հանդես եկավ տնօրեն` Ն.Մուրադյանը : Ն. Մուրադյանը և գեղարվեստի բաժնի վարիչ` Ս.Մանուկյանը սովորողներին հանձնեցին իրենց իսկ աշխատանքներով նկարազարդված Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված <<Մեղուները>> բանաստեղծական ժողովածուն, ինչպես նաև…

Արմավիրի քաղաքապետարանի հրավերով, ապրիլի 8-ին  Մշակույթի տանը կայացած Մայրության և գեղեցկության օրվան նվիրված տոնական համերգին, իր մասնակցությունը ցուցաբերեց Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Տոնական տրամադրությամբ բեմ բարձրացան ուսանողները, ովքեր մեծ հիացմունք պատճառեցին ներկաներին իրենց պրոֆեսիոնալ և անզուգական կատարումներով: Համերգի ավարտին մասնակից բազմաթիվ կանայք և աղջիկներ նշեցին, որ տոնական օրվա համերգը հաճելի և անմոռանալի հուշեր պարգևեց իրենց:…

Սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 11-ից մեկնարկած <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի երգեցողության և ժող. գործիքների բաժնի ուսանողները, ինչպես նաև քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները մրցույթի ընթացքում աչքի են ընկել իրենց հաջողություններով` արժանանալով 1-ին և 2-րդ կարգի պատվավոր մրցանակների. Մեսրոպյան Ալվարդ -1-ին կագի մրցանակ Մովսեսյան Խաչիկ – 3-րդ կարգի մրցանակ…

Մարտի 23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<գեղանկարչություն>> և <<դիզայն>> բաժինների 3-րդ կուրսի ուսանողները գեղարվեստի բաժնի դասախոսներ Լ. Մուրադյանի և Զ. Հակոբյանի ղեկավարությամբ այցելեցին Երևան: Իրենց առաջին այցը եղավ <<Մեգերյան կարպետ>> հայկական գորգագործական արվեստը ներկայացնող ընկերություն: Ընկերության աշխատակիցները սիրով ներկայացրին իրենց թանգարան-ցուցասրահի նմուշները՝ հարյուր և ավելի տարեկան հայկական գորգեր, ամենահին գորգը թվագրված 17-րդ դ. և ծանոթացրին…

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում: Նշենք, որ վաղ առավոտից Արմավիրի արվեստի պետական քոլեջի  աշխատակիցներն ու ուսանողները մեծ խանդավառությամբ մասնակցեցին  գարնանային շաբաթoրյակին: Կատարվեց քոլեջի շրջակայքի մաքրման աշխատանքներ: Բոլորը համակված էին տոնական տրամադրությամբ և իրենց քաղաքի գեղեցկության ու մաքրության մասնակիցը  լինելու հպարտությամբ:

Անց ենք կենում… միայն անմահ Գործն է խոսվում լավ ու վատ. Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա Ու մարդ կերթա անարատ։  Թումանյանական այս խոսքերով ավարտվեց փետրվարի 19-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հերթական ցերեկույթը` գալիք սերունդներին փոխանցելով ամենային հայոց բանաստեղծի իմաստուն խորհուրդը: Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքեցին  հանճարեղ հեղինակի ժողովրդական պարզությամբ և անսահման հայրենասիրությամբ…