Ցուցահանդես`նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ցուցասրահը տոնական էր, քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների գեղեցիկ աշխատանքներով բացվեց ցուցահանդես `նվիրված մայրության և գեղեցկության տոնին : Ողջույնի խոսքով շնորհավորական ուղերձով հանդես եկավ տնօրեն` Ն.Մուրադյանը : Ն. Մուրադյանը և գեղարվեստի բաժնի վարիչ` Ս.Մանուկյանը սովորողներին հանձնեցին իրենց իսկ աշխատանքներով նկարազարդված Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված <<Մեղուները>> բանաստեղծական ժողովածուն, ինչպես նաև համահայկական նկարչական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի ընթացքում ցուցադրված նկարների հիման վրա տպագրված <<Հայոց աշխարհի մայրաքաղաքները>> ժողովածուները:

  • April 9, 2019
  • |