<<Մշակույթների երկխոսություն>> միջազգային XIII գիտաժողով

Ապրիլի 19-ին Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող <<Մշակույթների երկխոսություն>> միջազգային XIII գիտաժողովը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:
Ելույթներով հանդես եկան Կոնստանտին Զենկինը(Ռուսաստան, Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր)՝ <<Երաժշտական կազմակերպության հիմնական պարադիգաների մասին>> թեմայով, Տատյանա Կյուրեղյանը(Ռուսաստան, Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր)՝ <<Ժամանակակից երաժշտագիտության մեջ . գիտությունը ձևի մասին. առարկան, սահմանները, մեթոլոգիան>> թեմայով: Հաջորդ մասնակիցներն էին Սաուլե Կաիրկենին (Ղազախստան,փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ղազախստանի Արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր)՝<<Հայերը միջնադարում Միջին Ասիայի և Ղազախստանի տարածքում>> թեմայով և Սվետլանա Սարգսյանը (Հայաստան, արվեստագիտության դոկտոր, ԵՊԿ պրոֆեսոր)՝ <<Թատերական ձևերի համադրումը Ա.Տերտերյանի <<Երկրաշարժ>> օպերայում>> թեմայով:
Հրավիրված էին տեսական բաժնի դասախոսներ և ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական կրթօջախներից: Արմավիրի արվեստի պետական քոլեջից գիտաժողովին ներկայացան տեսական բաժնի դասախոսներ՝ Լիանա Եղիազարյանը և Արմինե Աթոյանը: Կոնֆերանսն առանձնացավ հետաքրքիր թեմաների ներկայացմամբ և քննարկմամբ, մասնագետների հետ ջերմ շփման մթնոլորտում:

  • April 20, 2019
  • |