Հանդիպում-զրույց

Ապրիլի 26-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները հյուրընկալվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ունկնդրելու կոմիտասագետ, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Լուսինե Սահակյանի դասախոսությունը՝ <<Կոմիտաս վարդապետը Կ.Պոլսում>> թեմայով: Ելույթի ընթացքում բանախոսն անդրադարձավ Կոմիտասի ստեղծագործական կյանքի բեղմնավոր փուլերին, ներկայացրեց նրա երաժշտական, մանկավարժական և հասարակական գործունեությունը: Մշակութային իրադարձություններով հագեցած օրն ավարտվեց Արամ Խաչատրյանի <<Սպարտակ>> բալետի դիտումով:

 

  • April 26, 2019
  • |