Նորություններ

Տարեվերջյան հաշվետու համերգին մեծ ոգևորությամբ սպասում էին ոչ միայն ուսանողները, այլ նաև դասատուները, քանի որ, պետք է ներկայացնեին իրենց ողջ տարվա արդյունքը: Համերգը կայացավ հունիսի 20-ին: Լայնածավալ ծրագրում ընդգրկված էին բոլոր բաժինները, իսկ մասնակիցներից շատերը տարբեր մրցույթ-փատատոնների մրցանակակիրներ էին: Համերգին հրավիրված էին հյուրեր տարբեր ուսումնական հաստատություններից, ազգային գրադարանից, Երևանի պետական կոնսերվատորիայից: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին…

Մոտեցավ  իր ավարտին ևս մեկ ուսումնական տարի: Չորս տարի առաջ քոլեջ ոտք դրած սովորողներն  արդեն գիտեին, որ այս կրթօջախից ձեռնունայն չեն հեռանալու, այլ լցված և բեռնավորված հաստատուն գիտելիքներով: Եվ այդ գիտելիքների  վառ դրսևորումը  պետական քննությոնների և դիպլոմների պաշտպանության լիարժեք   հանձնումն  էր: 2014 թ. հունիսի 19-ը ուսանողների համար և ուրախության և տխրության  օր էր:   Ուրախ էին…

Հունիսի  19-ին կայացավ Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից  պրակտիկայի բաժնի տարեվերջյան հաշվետու համերգը, որտեղ տաղանդաշատ փոքրիկները փայլեցին իրենց գեղեցիկ կատարումներով:  Քոլեջի տնօրեն ` Ն.Մուրադյանը շնորհավորեց փոքրիկներին իրենց գեղեցիկ ելույթի համար և մաղթեց նորանոր  հաջողություններ :    

Հունիսի 10-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում նորից պրոֆեսոր Ծ. Հովհաննիսյանի դասարանն էր: Իր մենահամերգով ելույթ ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ազգային նվագարանների բաժնի քանոնի դասարանի աշակերտուհի Հանրապետական և միջազգային մրցույթների հաղթող` Էթերի Հովհաննիսյանը: Նա հանդիսատեսին ներկայացավ իր կատարողական բարձր արվեստով և երաժտականությամբ: Էթերին զարմանալի կերպով կարողացավ գրավել հանդիսատեսի ուշադրությունը, թափանցել նրանց ներաշխարհը`կատարելով…

Հունիսի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի գեղարվեստ և դիզայն մասնագիոտւթյունների I-IV դասարանների աշակերտները կազմակերպել էին  ավարտական ցուցահանդես, որտեղ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ներկայացնում էին իրենց աշխատանքները:    

Մայիսի 29.ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ժողովրդական նվագարանների բաժնի համերգը   ուսանողների և քոլեջին կից պրակտիկայի բաժնի աշակերտների մասնակցությամբ: Դասատուներ` Մ.Ասատրյան, Շ.Մկրտչյան,Վ.Համբարյան,Ա.Գրիգորյան,Հ.Մարտիրոսյան Նվագակցողներ`Լ.Մաղաքյան,Հ.Մարտիրոսյան  

                Մայիսի  27-ին   մեծ  ոգևորություն  և ուրախ տրամադրություն էր տիրում Արմավիրի արվեստի պետական քոլեջի սրահներում և դահլիճում:  Կարծես հայտնված լինեինք հեքիաթային մի փոքրիկ աշխարհում,  որտեղ շրջում էին տարբեր տարազներով, տարբեր տարիքի աղջիկներ և տղաներ: Այդ օրը քոլեջի երգեցողության բաժնի դասատու` Կ,Մուրադյանը կազմակերպել էր դասարանական  համերգ, բայց ոչ ավանդական ձևով, այլ համերգը վերածել էր  հեքիաթային  տոնի,…

Մայիսի  23 –ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն իր հյուրընկալ դռներն էր  բացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի քանոնի դասարանի առջև դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ուսուցողական բնույթի նմանատիպ ծրագրերի հաճախակի կազմակերպումը  քոլեջի տնօրինության կողմից , սովորողների մոտ հետաքրքրություն և սեր առաջացնելու համար է իրականացվում , իրենց մասնագիտութոյւնների նկատմամբ :…

Մայիսի 16-ին Արմավիրի արվեստի պետական քո;լեջում համերգային ծրագրով հանդես եկան քոլեջի և քոլեջին կից պրակտիկայի բաժնի  Գյումրու  ,,Վերածնունդ,,  միջազգային  մրցույթ-փառատոնի մասնակիցները: Փորձառու և բանիմաց  դասատուներ` Հ.Հովհաննիսյանի, Կ.Մուրադյանի. Ե.Թորչյանի, Մ.Ասատրյանի և Վ.Համբարյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ  մասնակիցները  մրցույթ-փառատոնում  արժանացել  էին  պատվավոր  մրցանակների ` դիպլոմների և պատվոգրերի:  

Մայիսի 12-13 –ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մեկնարկեց ամենամյա երաժշտագիտական  կոնֆերանս, որին  մասնակցում էր  Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Երաժշտագիտական  կոնֆերանսի  նպատակն էր բացահայտել ուսանողների կարողությունները`  մասնագիտական  նյութի տիրապետում, վերլուծություն , եզրակացությունների և երաժշտական աշխարհում կատարվող մի շարք դրսևորումների գնահատում: Արմավիրի արվեստի պետական քոլեջի ներկայացուցիչն էր` 4-րդ կուրսի ուսանողուհի` Հերմինե Հարությունյանը  / ղեկավար Արմենուհի Բաբլոյան/:…