Նորություններ

Տեր Հիսուս Քրիստոսի ` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը , Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին այս տարին տոնախմբեց ս/թ մարտի 25 –ին: Ծաղկազարդին նվիրված պատարագ մատուցվեց նաև Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Պատարագից հետո, եկեղեցու բակում իրենց գեղեցիկ երգեցողության ու պարային կատարումներով հանդես եկան Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները /դասախոսներ ` Ա. Ավետիսյան և Ա. Սողոմոնյան/…

Սիրելի կանայք և աղջիկներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հրաշալի այս տոնի առթիվ գարնանային հմայք ու տրամադրություն : Թող Ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, Ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը: Թող Ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները: Մաղթում եմ Ձեզ անձնական հարատև…

22.12.2017թ. Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ 2 կուրս 1-ին խմբի կուրսղեկ Իռա Սարդարյանի կազմակերպած անգլերեն – իտալերեն լեզուներով տեղեկատվական բաց դաս- միջոցառումը, որը նվիրված էր Ամանորի և Սուրբ ծննդի տոնակատարություններին ՝Հայաստանում, ԱՄՆ-ում և Իտալիայում։ Միջոցառմանը մասնակցում էին նաև 1-ին կուրսի վոկալի բաժնի ոսանողները։ Միջոցառման ընթացքում ուսանողներն անգլերեն և իտալերեն լեզուներով ներկայացրեցին նշված երկրների ամանորյա…

2017 թ. դեկտեմբերի 2 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի պրակտիկայի բաժնի աշակերտները Գեղարվեստի բաժնի դասախոս Մ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն – թանգարան: Թանգարանում երեխաները ծանոթացան նկարչի կենսագրությանը, ստեղծագործական գործունեությանը և լուսավոր ու գունագեղ աշխատանքներին՝ դիմանկարներին, բնանկարներին, նատյուրմորտներին և ձևավորած գրքերին։ Փոքրիկների համար հատկապես հետաքրքիր էին վարպետի անձնական իրերը և…

2017 թ. Նոյեմբերի 28 -ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ տեսական բաժնի <<Մաշտոցից մինչև Կոմիտաս>> խորագիրը կրող բաց դասը։ Այն նվիրված էր հայ հոգևոր երաժշտությանը։ Դասին ներկայացվեցին հայ հոգևոր երաժշտության ծագման և զարգացման կարևորագույն փուլերը, քրիստոնեության ընդունումից, առաջին շարականագիրներ Մեսրոպ Մաշտոցից, Սահակ Պարթևից, Մովսես Խորենացուց, հայերեն առաջին կացուրդի հեղինակ Կոմիտաս Աղցեցուց, տաղերի և գանձերի…

2017 թ. նոյեմբերի 25 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն 4 – րդ>> և <<Պար 2-րդ>> կուրսերի ուսանողուհիները Գեղարվեստի բաժնի արվեստի պատմության դասախոս Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ: Առաջին թանգարանը հայ խորհրդային նկարիչ – արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարինն էր, որտեղ ուսանողները տեսան քանդակագործի մեծ ճանաչում և հռչակ վայելող տարատեսակ…

2017 թ. հոկտեմբերի 27 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի «դիզայն» և «գեղանկարչություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները, գեղարվեստի բաժնի վարիչ Ս. Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Ազգային պատկերասրահ, որտեղ նրանք դիտեցին հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 – ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Ուսանողների համար ցուցադրված աշխատանքներից ամենահետաքրքիրը Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս» , «Աշխարհի արարում» հռչակավոր…

Հանրակրթական առարկաների ցիկլի մաթեմատիկայի դասախոս ` Հ.Քուրդյանը ս/թ նոյեմբերի 17-ին կազմակերպեց բաց դասը <<Մաթեմատիկան արվեստում>> խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին առաջին կուրսի բոլոր ուսանողները: Բաց դասի նպատակն էր արվեստով զբաղվող պատանիների շրջանում մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանելը: Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան նախագծային աշխատանքներով: Երաժշտական բաժնի ուսանողները ներկայացրին մաթեմատիկայի և երաժշտության կապը, նաև անրադարձան գերմանացի…

2017 թ. հոկտեմբերի 21 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> և <<Գեղանկարչություն>> մասնագիտության 2 – րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև քոլեջին կից պրակտիկայի բաժնի 2–րդ դասարանի սաները դասախոս Լ. Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին սիրված և ճանաչված նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն – թանգարան: Գունագեղ և լուսավոր աշխատանքները հիացրեցին ուսանողներին: Դրանից հետո նրանք այցելեցին Ազգային պատկերասրահ: Այստեղ…

Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօր պաշտոնապես բացվել է սոցիալական ձեռնարկություն, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի արդյունք է: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ…