Սարյանը և մեր փոքրիկները

2017 թ. դեկտեմբերի 2 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի պրակտիկայի բաժնի աշակերտները Գեղարվեստի բաժնի դասախոս Մ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն – թանգարան:
Թանգարանում երեխաները ծանոթացան նկարչի կենսագրությանը, ստեղծագործական գործունեությանը և լուսավոր ու գունագեղ աշխատանքներին՝ դիմանկարներին, բնանկարներին, նատյուրմորտներին և ձևավորած գրքերին։ Փոքրիկների համար հատկապես հետաքրքիր էին վարպետի անձնական իրերը և նկարչական պարագաները: Այստեղ՝ արվեստանոցում, նրանք դիտեցին նկարչի կյանքից հետաքրքրաշարժ մի հատված:
Հարկ է նշել, որ Սարյանի համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր, նա գեղարվեստական որակը իր համար դարձել է հիմնանպատակ։ Մարտիրոս Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Այնուհետև աշակերտները այցելեցին Նաիրի կինոթատրոն և դիտեցին <<Փոքրիկ զորավարը>> ֆիլմը և պայծառ ու ջերմ տրամադրությամբ վերադարաձան տուն:

  • December 4, 2017
  • |