Ծաղկազարդ

Տեր Հիսուս Քրիստոսի ` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը , Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին այս տարին տոնախմբեց ս/թ մարտի 25 –ին:
Ծաղկազարդին նվիրված պատարագ մատուցվեց նաև Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Պատարագից հետո, եկեղեցու բակում իրենց գեղեցիկ երգեցողության ու պարային կատարումներով հանդես եկան Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները /դասախոսներ ` Ա. Ավետիսյան և Ա. Սողոմոնյան/ , որոնք հիացմունք ու հոգևոր բավարարվածություն պարգևեցին ներկա գտնվողներին:

  • March 25, 2018
  • |