Բաց դաս-միջոցառում ` Ամանոր և Սուրբ Ծնունդ

22.12.2017թ. Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ 2 կուրս 1-ին խմբի կուրսղեկ Իռա Սարդարյանի կազմակերպած անգլերեն – իտալերեն լեզուներով տեղեկատվական բաց դաս- միջոցառումը, որը նվիրված էր Ամանորի և Սուրբ ծննդի տոնակատարություններին ՝Հայաստանում, ԱՄՆ-ում և Իտալիայում։ Միջոցառմանը մասնակցում էին նաև 1-ին կուրսի վոկալի բաժնի ոսանողները։ Միջոցառման ընթացքում ուսանողներն անգլերեն և իտալերեն լեզուներով ներկայացրեցին նշված երկրների ամանորյա և սուրբ ծննդյան ավանդույթները, որը ուղեկցվեց հայերեն թարգմանությամբ։ Դասն անցավ ջերմ , տոնական մթնոլորտում, որի ըթացքում հնչեցին նաև ավադական երգ ու պար։ Միջոցառման ավարտին իրենց ելույթներով և շնորհավորանքներով հանդես եկան քոլեջի փոխտօրեն`պարոն Ռ. Համբարյանը և տնօրեն` տիկին Ն.Մուրադյանը:

  • December 22, 2017
  • |