Նորություններ

Մայիսի 6–ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն ընդունելով <<Ինտերգրման երիտասարդական ակումբ >> Հ/Կ-ի նախագահ` Օ. Ավետիսյանի հրավերը՝ մասնակցեց Մայիսյան հերոսամարտերին նվիրված էտյուդի Սարդարապատի հուշահամալիրում: Էտյուդին մասնակցում էին գեղանկարչություն և դիզայն բաժինների ուսանողները՝ Լ. Մուրադյանի ղեկավարությամբ: Ուսանողների կատարած աշխատանքները կցուցադրվեն քոլեջում բացվող ցուցահանդեսին, որը կնվիրվի Սարդարապատի 100-ամյակին: Չնայած օրը անձրևոտ էր, բայց մթնոլորտը շատ ջերմ և դրական…

14.04.2018թ-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվել էր շաբաթօրյակ, որի շրջանակում պատշաճ տեսքի բերվեց քոլեջի բակը և այգին , ինչպես նաև քոլեջին հարակից մայթեզրը:  Շաբաթօրյակին ներգրավված էին ինչպես ուսանողներ, այնպես էլ քոլեջի վարչական և դասախոսական աշխատակազմերը:

              Այս ցուցահանդեսը խոնարհում և երկրպագությունն է  Տիրոջը` նրա ամենամեծ արարումի` մորը ստեղծելու համար: Մայրը` երկիրը տիեզերքի հետ, մարդուն  ամենազորի հետ կապող օղակն է: Գարնանային, մայրության և գեղեցկության օրվա առիթով տեղի ունեցող միջոցառումների շարքում, իր ուրույն տեսակով առանձնակի ուշադրության արժաբացավ` Արմավիրի արվեստի պետական քոլեջի մանրանկարչության և տառարվեստի համատեղ ցուցահանդեսը,…

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ: Այս հիանալի տոնի…

04.04.2018 года преподавательница русского языка и литературы Гаяне Егиазарян провела открытый урок по литературе на тему ” Любовная лирика в русской поэзии” со студентами II курса . Студенты представили шедевры А.Пушкина, М.Лермонтова, Ф.Тютчева, А.Фета, С.Есенина, А.Ахматовой и М. Цветаевой, а также представили тех, кому были посвящены эти гениальные творения!

Ս/թ մարտի 28-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցի տնօրեն պատմաբան` Իշխան Պետրոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էին քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը, քոլեջի դասախոսներ և ուսանողներ: Հանդիպումը նվիրված էր Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծմանը: Այն շատ բովանդակալից էր և ուսուցողական: Պարոն` Պետրոյանը խոսեց Հայ ժողովրդի անցած փառապանծ մաքառումներով լի…