Զատիկ 2018

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ: Այս հիանալի տոնի առթիվ քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների մասնակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ ցուցահանդեց:

  • April 6, 2018
  • |