Հարգելի՛ ուսանող <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ը հայտարարում է վճարովի հիմունքով սովորող ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) տրամադրելու համար դիմում-հայտերի ընդունման մասին: Կարգերի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.armartcol.am կայքի Փաստաթղթեր բաժինը: Դիմումները և կից փաստաթղթերը ներկայացնել <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ -ի ուսումնական մաս՝ մինչև 2024թ. հունվարի 26-ը ներառյալ: Հարցերի…
Արդեն երեք տասնամյակից ավելի Արմավիրի մարզի մշակութային կյանքի զարգացման և բարգավաճման գործում իր մեծ նպաստն ունի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ը, որի գործունեության բարեբեր արգասիքները բազմաթիվ երիտասարդների մեծագույն հաջողություններն ու ձեռքբերումներն են՝ ուղղված համայնքի և երկրի բարօրությանն ու հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացմանը: Այս բոլոր տարիների ընթացքում քոլեջի տնօրենությունն ու մանկավարժական կոլեկտիվը որդեգրել են իրենց գործին անձնվեր…
2021-2022 ուստարվա I կիսամյակում ԱԱՊՔ-ում իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրին կարող եք ծանոթանալ ստորև. Սեպտեմբերի 1-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն իր հյուրընկալ դռները բացեց՝ դիմավորելով քոլեջի հին ու նոր ուսանողներին: 2021-22 ուստարվա մեկնարկի օրն ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով բոլոր կուրսերը քոլեջ ներկայացան ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի: Սեպտեմբերի 10-ին հակահամաճարակային նորմերի խստագույն պահպանմամբ կազմակերպվեց 1-ին կուրսի ուսանողների…
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի գործավարի (0,5 միավոր ծանրաբեռնվածություն) թափուր տեղի համար: Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը), 3) անձնագիր (բնօրինակը և պատճենը), 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ…
2020-2021 ուստարվա ընթացքում ԱԱՊՔ-ում տարբեր առարկաներից կազմակերպվել են բաց դասեր, ներքոլեջային բազմապիսի միջոցառումներ, իրականացվել են համագործակցություններ մարզային և քաղաքային տարբեր կառույցների, ՀԿ-ների հետ, անցկացվել են դիտողական արշավներ և էքսկուրսիաներ: Ողջ ուսումնական տարվա ընթացքում իրականացված միջոցառումների, դասախոսությունների, դիտողական արշավների և էքսկուրսիաների ամփոփ նկարագրին կարող եք ծանոթանալ ստորև. Սեպտեմբերի 14-ին և 15-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն իր…
Ապրիլի 30-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դերասանական արվեստ բաժնի դասախոս Վ.Վարդանյանի նախաձեռնությամբ բեմադրվեց յուրօրինակ ներկայացում: Միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին: Քոլեջի դերասանական արվեստ և այլ բաժինների ուսանողներն իրենց հուզառատ և տպավորիչ ներկայացման միջոցով կարողացան հանդիսատեսին փոխանցել ցեղասպանված և օտար ափերում ապաստան գտած հայ ազգի հույզերն ու զգացմունքները: Միջոցառման նյութը Մեծ եղեռնի ահասարսուռ օրերի…
Սիրով տեղեկացնում ենք, որ <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած Արմավիրի արվեստի պետական քոլեջի երգեցողության, գործիքային կատարողական արվեստ, գեղարվեստ բաժինների ուսանողները, ինչպես նաև քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները մրցույթի ընթացքում աչքի են ընկել իրենց հաջողություններով` արժանանալով պատվավոր մրցանակների։ Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դասավանդող դասախոսներ և դափնեկիր ուսանողներին ու աշակերտներին` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Ապրիլի 25-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը և ուսանողները քոլեջի այգում իրականացրին ծառատունկ: Ծառատունկի ընթացքում իրենց ոգևորությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկան հատկապես քոլեջի ուսանողները,ովքեր մեծ հոգատարությամբ և խնամքով քոլեջին հարակից այգում տնկեցին մրգատու և այլ ծառերի տնկիներ ու ծաղիկներ։ Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և նպատակ ունեն ուսանողների շրջանում ձևավորել բնապահպանական մտածելակերպ,…
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը քոլեջի ուսանողների հետ միասին այսօր կազմակերպել էր երթ։ Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ: Հուշակոթողի մոտ քոլեջի երգեցողության բաժնի ուսանողները կատարեցին Կոմիտասի ,,Տեր ողորմյա,, շարականը’ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների:
Ապրիլի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<համակարգչային դիզայն>> բաժնի դասախոս Ա. Ղանդիլյանը կազմակերպել էր սեմինար <<գեղարվեստի >> բաժնի ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես եկան համակարգչային դիզայն բաժնի ավարտական կուրսի ուսանողները, ովքեր շատ հանգամանալից և բովանդակային ներկայացրին <<դիզայն>> մասնագիտության առանձնահատկությունները, անդրադարձան այդ մասնագիտության տարբեր ճյուղերին ։ Սեմինարն ամփոփվեց հարց ու պատասխանի միջոցով։
Նորություններ
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2022-2023 ուստարվա ընթացքում կատարված ուսումնադաստիարակչական աշխատանքներ
- ԱԱՊՔ ՊՈԱԿ-ի 2021-2022 ուստարվա ընթացքում կատարված ուսումնադասատիարակչական աշխատանքներ
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- ԱԱՊՔ ՊՈԱԿ-ում 2020-2021 ուստարվա ընթացքում կատարված ուսումնադաստիարակչական աշխատանքներ
- Բեմադրություն նվիրված Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին
- ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ