2020-2021 ուստարվա ընթացքում ԱԱՊՔ-ում տարբեր առարկաներից կազմակերպվել են բաց դասեր, ներքոլեջային բազմապիսի միջոցառումներ, իրականացվել են համագործակցություններ մարզային և քաղաքային տարբեր կառույցների, ՀԿ-ների հետ, անցկացվել են դիտողական արշավներ և էքսկուրսիաներ:
Ողջ ուսումնական տարվա ընթացքում իրականացված միջոցառումների, դասախոսությունների, դիտողական արշավների և էքսկուրսիաների ամփոփ նկարագրին կարող եք ծանոթանալ ստորև.
- Սեպտեմբերի 14-ին և 15-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն իր հյուրընկալ դռները բացեց՝ դիմավորելով քոլեջի հին ու նոր ուսանողներին: 2020-21 ուստարվա մեկնարկի օրն ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով բոլոր կուրսերը քոլեջ ներկայացան ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի:
- Սեպտեմբերի 14-ին հակահամաճարակային նորմերի խստագույն պահպանմամբ կազմակերպվեց 1-ին կուրսի ուսանողների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման պատվավոր արարողակարգը:
- 21-ին քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվեց Անկախության տոնի 29-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական խոսքի:
- Սեպտեմբերի 29-ին տնօրինության աջակցությամբ քոլեջում կազմակերպվեց առաջին օգնության համար անհրաժեշտ դեղորայքի, հիգիենայի պարագաների, քաղցրավենիքի հավաք, որն ուղարկվեց մեր սահմաններն անսասան պահող քաջարի մարտիկներին: Հավաքին ակտիվորեն մասնակցեցին քոլեջի դասախոսական, վարչական անձնակազմը, ողջ ուսանողությունը և բազմաթիվ շրջանավարտներ:
- Հոկտեմբերի 5-ին քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվեց Ուսուցչի մասնագիտական օրվան նվիրված շնորհավորական խոսքը:
- Հոկտեմբերի 8-ին Կոմիտաս վարդապետի ծննդյան 151-ամյակին նվիրված քոլեջի նախասրահում ստեղծվել է խորհրդանշական անկյուն: Վերոնշյալի առթիվ պատրաստվել է հոդված, որը հրապարակվել է քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
- Հոկտեմբերի 8-ին կազմակերպվել է <<Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար>> խորագրով դրամահավաք, որին ակտիվորեն մասնակցել է քոլեջի տնօրինությունը, դասախոսական և վարչական անձնակազմը, ինչպես նաև ողջ ուսանողությունը: Դրամահավաքի արդյունքում Համահայկական հիմնադրամին հանգանակվել է 500.000դր, որի մասին լայն հանրությունը տեղեկացվել է քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջով:
- Հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 7-ը ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն քոլեջում ողջ ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացվել են հեռավար ձևաչափով: Ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան, որում ամփոփված է յուրաքանչյուր շաբաթ հեռավար իրականացված դասերի, տնօրինության և բաժնի վարիչների համատեղ ժողովների լուսանկարները, բաժնի վարիչների ներկայացրած շաբաթական հաշվետվությունները:
- Նոյեմբերի 7-ին քոլեջի պաշտոնական էջում գեղարվեստի բաժնի վարիչ Լ.Վարդանյանի նախաձեռնությամբ` կազմակերպվել է գեղարվեստի բաժնի ուսանողների կտավների ցուցահանդես-վաճառք, որից ստացված000 դրամ հասույթը ամբողջությամբ փոխանցվել է <<Զինծառայողների ապահովագրության>> հիմնադրամին:
- Դեկտեմբերի 7-ին քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցին նվիրված հրապարակում:
- Հունվարի 28-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի լարային և երգեցողության բաժնի ուսանողներ Վալենտինա Հունանյանը, Հարություն Եդիգարյանը և Սամվել Արշակյանը մասնակցեցին հայ զինվորին նվիրված «Ապրել… Արարել… Շարունակել…» խորագիրը կրող երաժշտական ցերեկույթին, որն անցկացվում էր Nook Coffee-tea-ում անցկացվող բարեգործական միջոցառմանը, որի տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է Help Purchase Prosthetics For Founded Soldiers In Armenia բարեգործական հիմնադրամին:
- Հունվարի 29-ին քոլեջում դաս.գծով փոխտնօրեն Հ. Քուրդյանի, բաժնի վարիչներ Ե.Վարդազարյանի և Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց ցերեկույթ նվիրված Հայոց բանակի կազմավորման 29-ամյակին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գործիքային կատարողական արվեստ, երգեցողություն, պարարվեստ, դերասանական արվեստ բաժիններում սովորող տաղանդաշատ սաները:
- Փետրվարի 18-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի մի շարք ուսանողներ մասնակցեցին Հանրային լրագրության ակումբի կազմակերպած սեմինարին:
- Փետրվարի 19-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի գրադարանավար` Մարինե Եղիազարյանը կազմակերպել էր միջոցառում նվիրված Հ.Թումանյանի ծննդյան օրվա և Գրքի տոնի առթիվ: Միջոցառման ընթացքում ասմունքով և համերգային տարբեր համարներով հանդես եկան քոլեջի տարբեր բաժինների շնորհալի ուսանողներ:
- Մարտի 10-ին դաս.գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի աջացությամբ քոլեջի Ուսանողական խորհուրդը քոլեջի տնօրինության, դասախոսների, աշխատակիցների համար կազմակերպել էր հաճելի անակնկալ Կանանց միջազգային տոնի առթի:
- Մարտի 11-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր <<Մշակութային Հայաստան>> հիմնադրամի կազմակերպիչ Գ. Վ. Գևորգյանին: Հիմանդրամի կողմից իրականացրած 6-րդ համազգային փառատոնի ընթացքում պատվո պարգևաշնորհման արժանացան քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը, տարբեր շքանշաններով պարգևատրվեցին տարբեր բաժինների դասախոսներ և շնորհալի ուսանողները: Արմավիր քաղաքի Մշակույթի տանն անցկացվող փառատոնի համերգային մասում տարբեր համարներով հանդես եկան ԱԱՊՔ-ի գործիքային կատարողական արվեստ, երգեցեղություն, պարարվեստ բաժինների տաղանդաշատ ուսանողները:
- Ապրիլի 5-7 ԱԱՊՔ գեղարվեստի բաժնի դասախոս Զ.Հակոբյանը վարպետաց դաս անցկացրեց գծանկար առարկայից գեղնկարչություն մասնագիտության II, III, IV և V կուրսի ուսանողների համար: Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղելու և սպառիչ պատասխան ստանալու կատարվող աշխատանքի տեխնիկայի վերաբերյալ:
- Ապրիլի 7-ին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, նաև մայրերին մեծարելու նկատառումով Արմավիրի արվեստի պետական քոլեջում դաս.գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի նախաձեռնությամբ անցկացվեց տոնական համերգ, որտեղ քոլեջի բոլոր բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործություններով, ներկաներին կտրելով իրականությունից` տարան երգի, երաժշտության հրաշալի աշխարհ:
- Ապրիլի 7-ին քոլեջի գեղարվեստի բաժնի դասախոս Ն.Վարդանյանը քոլեջին կից պրակտիկայի բաժնի նկարիչ սաների մասնակցությամբ կազմակերպել էր միջոցառում նվիրված Սուրբ Զատկի տոնին։ Տաղանդաշատ աշակերտները պատրաստել էին Հարության տոնի խորհուրդը ներկայացնող թեմատիկ սեղաններ։ Միջոցառումը միտված էր հատկապես մատաղ սերնդին Սուրբ Զատկի տոնի խորհուրդը փոխանցելու և պահպանելու տեսանկյունից։
- Ապրիլի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հյուրընկալ դահլիճում տաղանդաշատ ուսանողուհի Գրետա Վարդանյանի մենահամերգն էր ։ Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել Գրետայի կատարողական արվեստի կատարելագործման և կայացման գործում և Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանը։
- Ապրիլի 10-ին քոլեջի <<գեղանկարչություն>> մասնագիտության 4-րդ և 5-րդ կուրսի մի շարք ուսանողներ դասախոսներ` Հ.Ղարիբյանի և Զ.Հակոբյանի ղեկավարությամբ այցելեցին Գաֆեսճյան ազգակին կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների և յուրօրինակ արվեստանմուշների հետ:
- Ապրիլի 10 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> բաժնի 4 – րդ և <<Գեղանկարչություն>> բաժնի 5 – րդ կուրսերի ուսանողները <<Արվեստի պատմություն>> առարկայի դասախոս Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Էջմիածնի մի շարք թանգարաններ:
- Ապրիլի 13-ին դաս.գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանը կազմակերպվել էր բաց դաս 2-րդ կուրսի <<Գեղանկար-չության>> բաժնի ուսանողների մասնակցությամբ, որը նվիրված էր ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկուն։ Ուսանողները հանգամանալից ներկայացրին նկարչի կյանքը ,թե ինչպիսի հետքեր են թողել այդ սոսկալի դեպքերը նրա հոգում: Դասի ընթացքում ելույթ ունեցան քոլեջի գործիքային կատարողական արվեստի, երգեցողության, դերասանական արվեստի բաժիններում սովորող ուսանողներ, որոնց ելույթներն էլ ավելի տպավորիչ դարձրին մատուցված նյութը:
- Ապրիլի 14-ին քոլեջի տարբեր բաժինների 2-րդ և 3-րդ կուրսի մի շարք ուսանողները դաս. գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի և քոլեջի մասնագիտական կողմնորոշման կենտրոնի պատասխանատու Գ.Եսանայի ղեկավարությամբ այցելեցին Երևան: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ուսանողները ծանոթացան մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկի փաստագրական վկայություններին, իսկ հուշահամալիր այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեցին ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ուսանողները այցելեցին մեծանուն հայազգի նկարիչ Մ.Սարյանի տուն-թանգարան: Մշակութային օրը շարունակվեց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելությամբ, որտեղ նրանք քոլեջի տնօրինության և դասախոսական անձնակազմի հետ միասին դիտեցին Ժ.Բիզեի <<Կարմեն>> օպերան:
- Ապրիլի 15-ին քոլեջի ավարտական կուրսի ուսանողները հանդիպեցին Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնի գործատուների համագործակցության և աշխատաշուկայի տվյալների հավաքագրման բաժնի պետ Նարինե Կուրղինյանի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Կուրղինյանը ուսանողներին ներկայացրեց ՌԴ-ի տարածքում արտագնյա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքներն ու պարտականությունները, անդրադարձավ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման հիմախնդիրներին, ինչպես նաև ուսանողներին փոխանցեց իրավաբանական անվճար խորհրդատվություն ստանալու կոնտակտային տվյալներ:
- Ապրիլի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հայոց լեզվի և գրականության դասախոս Ա. Մովսիսյանը 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացրեց բաց դաս` նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին:
- Ապրիլի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<համակարգչային դիզայն>> բաժնի դասախոս Ա. Ղանդիլյանը կազմակերպել էր սեմինար <<գեղարվեստի >> բաժնի ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես եկան համակարգչային դիզայն բաժնի ավարտական կուրսի ուսանողները, ովքեր շատ հանգամանալից և բովանդակային ներկայացրին <<դիզայն>> մասնագիտության առանձնահատկությունները, անդրադարձան այդ մասնագիտության տարբեր ճյուղերին ։ Սեմինարն ամփոփվեց հարց ու պատասխանի միջոցով։
- Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը քոլեջի ուսանողների հետ միասին կազմակերպեց երթ։ Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ:
- Ապրիլի 25-ին քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը և ուսանողները քոլեջի այգում իրականացրին ծառատունկ: Ծառատունկի ընթացքում իրենց ոգևորությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկան հատկապես քոլեջի ուսանողները,ովքեր մեծ հոգատարությամբ և խնամքով քոլեջին հարակից այգում տնկեցին մրգատու և այլ ծառերի տնկիներ ու ծաղիկներ։
- Ապրիլի 30-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դերասանական արվեստ բաժնի դասախոս Վ.Վարդանյանի նախաձեռնությամբ բեմադրվեց յուրօրինակ ներկայացում: Միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին: Քոլեջի դերասանական արվեստ և այլ բաժինների ուսանողներն իրենց հուզառատ և տպավորիչ ներկայացման միջոցով կարողացան հանդիսատեսին փոխանցել ցեղասպանված և օտար ափերում ապաստան գտած հայ ազգի հույզերն ու զգացմունքները: Միջոցառման նյութը Մեծ եղեռնի ահասարսուռ օրերի ականատես երկու նշանավոր հայերի’ Կոմիտասի և Սողոմոն Թեհլերյանի տարաբախտ ճակատագրերի ողբերգական պահերի արտացոլումն էր արվեստի լեզվով’ գեղեցիկ բեմադրությամբ, հուզառատ գործիքային կատարումներով ու երգերով։
- Մայիսի 7-ին քոլեջի երաժշտական տեսական առարկաների բաժնի դասախոսներ Ա.Աղաջանյանի և Հ.Հարությունյանի համատեղ ջանքերով անցկացվեց բաց դաս’ նվիրված հանճարեղ կոմպոզիտոր Ա.Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին: Միջոցառման ընթացքում հանգամանալից ներկայացվեց Ալ.Սպենդիարյանի ապրած կյանքն ու ստեղծագործական գործունեությունը, նրա անցած բարդ որոնումների ու ձեռքբերումների ուղին:
- Մայիսի 14-ին քոլեջում տեղի ունեցավ տեսական ցիկլի բաց դաս-միջոցառում <Առնո Բաբաջանյանը հուշերում> խորագրով, որը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Այն կազմակերպել էին քոլեջի դասախոսներ` Արմինե Աթոյանը և Հասմիկ Ասլանյանը, ուսանողների և երգչախմբի, խմբավար Հասմիկ Ասլանյան, մասնակցությամբ: Բաց դասի ընթացքում ուսանողները հակիրճ ներկայացրեցին կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը, շեշտը դնելով կոմպոզիտորի մասին ժամանակակիցների հուշերի վրա: Միջոցառումը հագեցած էր կոմպոզիտորի հեղինակած ստեղծագործությունների’ տարբեր բաժինների ուսանողների կենդանի կատարումներով:
- Մայիսի 10-ին <<Նոր մտքով, նոր սերունդ>> հասարակական կազմակերպության ղեկավար Արտեմ Շահբազյանը <<Հայաստանի նվիրյալ երիտասարդ>> ծրագրի շրջանակներում անցկացրեց հանդիպում քոլեջի ակտիվ և շնորհալի ուսանողների հետ։ Հանդիպման նպատակն էր ուսանողների մեջ սերմանել հավատ ու վստահություն հայրենիքի ապագայի հանդեպ, հայրենասեր գործունեությամբ երկրի բարեկեցիկ ու լուսավոր ապագան կերտելու լավատեսություն, հայրենանվեր արարքներով սեփական երկիրը շենացնելու ձգտում ու եռանդ:Նույն ծրագրի շրջանակներում սեմինարին մասնակից ուսանողները մայիսի 17-ին շարունակեցին քննարկումը արդեն Դիլիջան քաղաքում։ Օրն անչափ հագեցած ու տպավորություններով լեցուն էր, բնության ներդաշնակությունն ու հոգևոր արժեքների հետ հաղորդակցումը նոր շունչ տվեց ներկաներին։
- Մայիսի 15 – ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> բաժնի 2 – րդ և <<Գեղանկարչություն>> բաժնի 3 – րդ կուրսերի ուսանողները <<Արվեստի պատմություն>> առարկայի դասախոս Թ.Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան` Սերգեյ Փարաջանովի և Ժամանակակից արվեստի թանգարաններ: Հիշարժան օրը եզրափակվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` <<Գնա մեռի, արի սիրեմ>> կատակերգության դիտումով:
- Մայիսի 18-ին քոլեջի հյուրընկալ դահլիճում Գործիքային կատարողական արվեստ բաժնի դասախոս Տ.Պադարյանի ղեկավարությամբ անցկացվեց տաղանդաշատ ուսանողուհի Վալենտինա Հունանյանի մենահամերգը:
- Մայիսի 17-18-ին քոլեջի երաժշտության տեսության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Լիդա Մկրտչյանը, տեսական բաժնի դասախոս Արմինե Աթոյանի ղեկավարությամբ, մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվող Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության (ՈւԳՍԸ) նախաձեռնած գիտաժողովին: Լիդա Մկրտչյանը հանդես եկավ <Առնո Բաբաջանյանի էստրադային երգերը> զեկույցով: Գիտաժողովի ավարտին մասնակից ուսանողներին կոնսերվատորիայի կողմից տրվել են շնորհակալագրեր:
- Մայիսի 18-ին քոլեջին կից պրակտիկայի բաժնի նախապատրաստական կուրսի սաները գեղարվեստի բաժնի դասատու Ն.Վարդանյանի ղեկավարությամբ այցելեցին մայրաքաղաք Երևան, որտեղ հետաքրքիր և տպավորիչ անցկացրինք իրենց գունանկար առարկայի դասը։ Մշակութային օրը սկիզբ առավ Մ.Սարյանի տուն-թանգարանից։ Սարյանական գույներից տպավորված և ոգեշնչված երեխաները շարունակեցին իրենց մշակութային դասը արդեն Երևանի կենդանաբանական այգում, որտեղ յուրաքանչյուրը կտավին հանձնեց օրվա ընթացքում ստացած լավագույն տպավորությունները։
- Մայիսի 31-ին գործիքային կատարողական արվեստի բաժնի վարիչ` Ե.Վարդազարյանի ղեկավարությամբ անցկացվեց երգեցողություն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողների մասնակցությամբ դաշնամուրային երաժշտության համեգ-քննություն:
- Հունիսի 3-ին քոլեջի 3-րդ կուրսի <<Դիզայն >> մասնագիտության ուսանողները գեղարվեստի բաժնի դասախոս Ա.Մարտիրոսյանի ղեկավարությամբ հատուկ հրավերով մասնակցեցին Մատենադարանի մանրանկարչուհի Աննա Մարգարյանի կազմակերպած սեմինար – դասընթացին: օրվա ավարտին ուսանողներն այցելեցին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:
- Հունիսի 4-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժինը կազմակերպել էր <<Հանդիպում անկեղծության հետ>> խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
- Հունիսի 14-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնում անցկացվեց տարեվերջյան հաշվետու համերգ։ Համերգի ընթացքում անզուգական և տպավորիչ համարներով հանդես եկան քոլեջի տարբեր բաժինների սաներ։
- Հունիսի 16-ին ավարտական կուրսի երգեցողության բաժնի ուսանող Հարություն Եդիգարյանը հանդես եկավ մենահամերգով:
- Հունիսի 18-ին, Արմավիրի արվեստի պետական քոլեջում մեծ շուքով նշվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2020-21 ուստարվա հաշվետու համերգ- ցուցահանդեսը, որը նվիրված էր քոլեջի 30-ամյա հոբելյանին:
- Հունիսի 25-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի գործիքային կատարողական արվեստի բաժնի վարիչ Ե.Վարդազարյանի նախաձեռնությամբ անցկացվեց համերգ, որին մասնակցում էին վերոնշյալ բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ:
- Հունիսի 28-ին քոլեջի 30-ամյա հոբելյանի առթիվ քոլեջում անցկացվեց վոկալ երաժշտության համերգ քոլեջի շրջանավարտների մասնակցությամբ: Համերգին մասնակցում էին քոլեջի տնօրեն Ն.Մուրադյանի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասարանի սաները:
- Հուլիսի 28-ին տեղի ունեցավ Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
- Հուլիսի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում հանդիսավոր կերպով հանձնվեցին <<Մեղեդի>>, <<Լիրիկա>>, <<Նոր ձեռքեր>> մրցույթ-փառատոններում աչքի ընկած և պատվավոր դիպլոմների ու մեդալների արժանացած քոլեջի ուսանողներին և քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաներին։
- Հուլիսի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2020-21 ուստարվա դիզայն մասնագիտության շրջանավարտ Արևիկ Գուլաբյանը հանդես եկավ ինքնատիպ և անգուգական անհատական ցուցահանդեսով: