Սիրելի՜ կանայք և աղջիկներ, Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով գարնանաբույր և ծաղկափթիթ առավոտներ, նորանոր սպասումներ, երջանիկ և բերկրալից ակնթարթներ, ընտանեկան անդորրություն և սեր։
Անշուշտ պատահական է, բայց թերևս ոչ պատահականություն, որ գարունը սկսվում է այս գեղեցիկ տոնով: Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում բոլորիս երազանքները:
Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ, եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում, բնության զարթոնքը՝ որպես հովանի ձեզ և ձեր ընտանիքներին: