Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջի լարային և երգեցողության բաժնի ուսանողներ Վալենտինա Հունանյանը, Հարություն Եդիգարյանը և Սամվել Արշակյանը մասնակցեցին հայ զինվորին նվիրված «Ապրել… Արարել… Շարունակել…» խորագիրը կրող երաժշտական ցերեկույթին, որն անցկացվում էր Nook Coffee-tea-ում։
Տեղեկացնենք, որ տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է Help Purchase Prosthetics For Founded Soldiers In Armenia բարեգործական հիմնադրամին։
Շնորհակալություն ենք հայտնում մասնակից ուսանողներին և նրանց դասախոսներին, ովքեր առանց երկմտելու մասնակցություն ունեցան այս հայրենանվեր նախաձեռնությանը։