Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի 1 դիզայն (442 ժամ կիսամյակային ծանրաբեռնվածություն), 1 դաշնամուր (490 ժամ կիսամյակային ծանրաբեռնվածություն և 0,5 միավոր պրակտիկայի բաժնի վարիչ) մասնագիտությունների, մաթեմատիկա (148 ժամ կիսամյակային ծանրաբեռնվածություն) առարկայի դասախոսի, իրավախորհրդատուի (0,5 միավոր), գնումների համակարգողի (0,5 միավոր), ինչպես նաև մեթոդիստի (0,5 միավոր) թափուր տեղերի համար:
Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝
- Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
- Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
- Անձնագրի պատճենը,
- Ինքնակենսագրություն (Ձև 4),
- Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
- Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև փետրվարի 10-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 15-ին`ժամը 10.00, Արմավիրի արվեստի պետական քոլեջում. հասցե՝ ք. Արմավիր, Երևանյան 32: Պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել ՝ (237)2-28-00 , (077)-76-91-11 հեռախոսահամարներով: