Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջը նվիրատվություն կատարեց <<Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար>> խորագրով դրամահավաքին։ Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը, ողջ դասախոսական, վարչական անձնակազմին, մեր սիրելի ուսանողներին ովքեր այս օրհասական պահին մասնակցություն ունեցան այս չափազանց անհրաժեշտ համահայկական նախաձեռնությանը։ Փառք մեր հաղթանակ կերտող զինվորներին, փառք Արցախում ամուր կանգնած մեր քույրերին և եղբայրներին։