Այսօր ԱԱՊՔ -ի կարիերայի կենտրոնի պատասխանատու Գ.Եսայանը կազմակերպել էր սեմինար-դասընթաց <<Ինչու ընտրել մասնագիտությունը>> թեմայով։ Դասընթացին մասնակցում էին առաջին կուրսի ուսանողները։ Դասընթացի նպատակն էր սովորողների հետ բացահայտել անձի անհատական առանձնահատկությունները և այս կամ այն մասնագիտության պահանջների համապատասխանությունը, ձևավորել պատասխանատվություն, ինքնուրույն որոշում կայացնելու, ընտրություն կատարելու կարողություններ։ Շոշափվեց նաև <<Կիբերանվտանգություն>> թեման, տեղեկացվեցին սոցցանցերից օգտվելու կանոնների, հնարավոր վտանգների և ապատեղեկատվության մասին