Սիրելի հայրենակիցներ,
Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը և ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորին մեր ամենանվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ: Մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ի նպաստ բերի այս սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ կարող ենք ինքնուրույն վճռել մեր ժողովրդի, մեր երեխաների ու ծերերի լավագույն ապագան:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ և մեր հայրենիքին մաղթում խաղաղություն, իսկ մեր քաղաքացիներին՝ անկոտրում կամք, երջանկություն և բարեկեցություն: