Ապրիլի 18-ին Արմավիրի մարզային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված Կոմիտասի 150-ամյակին` <<Հայոց երգի վեհափառը>> խորագրով: Ցերեկույթի ողջ ընթացքում հայ մեծ երգահանի ստեղծագործությունների կատարմամբ փայլեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները` ներկայացնելով <<Նոճիներ և մայրիներ>> , <<Շողեր ջան>>,<<Ախ մարալ ջան>>, <<Բաղձանք>> և մի շարք այլ ստեղծագործություններ: Երիտասարդ պատանիների շուրթերից հնչած մեծ վարպետի ստեղծագործություններն առանձնահատուկ տպավորություն գործեցին ցերեկույթի ունկըդիրների վրա, որի մասին վկայում էին յուրաքանչյուր կատարմանը հաջորդող ջերմ ու ոգևորող ծափողջյունները: