Արմավիրի քաղաքապետարանի հրավերով, ապրիլի 8-ին Մշակույթի տանը կայացած Մայրության և գեղեցկության օրվան նվիրված տոնական համերգին, իր մասնակցությունը ցուցաբերեց Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Տոնական տրամադրությամբ բեմ բարձրացան ուսանողները, ովքեր մեծ հիացմունք պատճառեցին ներկաներին իրենց պրոֆեսիոնալ և անզուգական կատարումներով:
Համերգի ավարտին մասնակից բազմաթիվ կանայք և աղջիկներ նշեցին, որ տոնական օրվա համերգը հաճելի և անմոռանալի հուշեր պարգևեց իրենց:
Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը իր շնորհակալությունն է հայտնում Արմավիրի քաղաքապետարանին ` քաղաքում անցկացված համերգներին քոլեջին ներգրավելու համար: