Դեկտեմբերի 14-ին ԱԱՊՔ-ի պարասրահում տեղի ունեցավ պարարվեստ բաժնի հաշվետու համերգը / պարուսույց` Գոհար Բարեղամյան/, որին ներկա էին ԱԱՊՔ-ի տնօրինությունը, բազմաթիվ հյուրեր և ծնողներ: Համերգին քոլեջի սաները ներկայացան դասական, ժամանակակից, ժողովրդական պարերով՝ ամփոփելով ուսումնական I կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Համերգն էլ ավելի տպավորիչ էին դարձնում մերթընդմերթ հնչած վոկալ, ինչպես նաև ժող. նվագախմբի կենդանի կատարումները: Քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը ողջունեց հանրությանը, սաներին, ծնողներին ու բոլոր ներկաներին, խոսեց գրանցած հաջողությունների մասին, ընդգծելով, որ այն ներդրված ջանքերի արդյունք է: