Բաց դռների օր կրթական համակարգի համար

Եվրոպական Միությունը Հայաստանի կրթական համակարգի համար կազմակերպել էր  բաց դռների օր, որը տեղի ունեցավ 2016.թ-ի մայիսի 17-ին Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջում: Պատվիրակության կազմում էին Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Պյոտր  Սվիտալսկին, ՀՀ ԿԳ միջին մասնագիտական կրթության վարչության պետ` Ա.Արշակյանը և Հայաստանի գործատուների Հանրապետական միության նախագահ` Գ.Մակարյանը:  Այս միջոցառմանը հրավիրված էին տարբեր  քոլեջներ , այդ թվում նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ցուցահանդես , որին անմասն չմնաց նաև մեր քոլեջը: Ջութակահարների հնչեցրած անզուգական մեղեդու ներքո ցուցադրվեցին քոլեջի գեղարվեստի բաժնի ուսանողների լավագույն կտավները և դիզայն բաժնի ուսանողների ձևավորած հագուստները:

 

 

 

 

  • May 17, 2016
  • |