Եվրոպական Միությունը Հայաստանի կրթական համակարգի համար կազմակերպել էր բաց դռների օր, որը տեղի ունեցավ 2016.թ-ի մայիսի 17-ին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում: Պատվիրակության կազմում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ԿԳ միջին մասնագիտական կրթության վարչության պետ` Ա.Արշակյանը և Հայաստանի գործատուների Հանրապետական միության նախագահ` Գ.Մակարյանը: Այս միջոցառմանը հրավիրված էին տարբեր քոլեջներ , այդ թվում նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ցուցահանդես , որին անմասն չմնաց նաև մեր քոլեջը: Ջութակահարների հնչեցրած անզուգական մեղեդու ներքո ցուցադրվեցին քոլեջի գեղարվեստի բաժնի ուսանողների լավագույն կտավները և դիզայն բաժնի ուսանողների ձևավորած հագուստները: